Գլխավոր

Բարի գալուստ Օրթեզ օրթեզավորման կենտրոնի պաշտոնական կայքէջ: Այստեղ դուք կարող եք գտնել Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները, կտեսնեք մեր հմուտ ու փորձառու բժիշկների աշխատանքները, կծանոթանաք մեր կենտրոնի վերջին ձեռքբերումների և նորամուծությունների հետ: Կենտրոնի բժիշկները ամեն տարի մասնակցում են տարբեր գիտաժողովների, կոնֆերանսների, կոնգրեսների ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրներում: Կենտրոնը մշտական կապի մեջ է Ամերիկայի, Ֆրանսիայի և Շվեյցարիայի մասնագետների հետ, որի շնորհիվ օրթեզավորման բնագավառում իրականացվող նորարարությունները արագ ներդրվում են կենտրոնում: 

 

Ոսկրախթաններ են առաջանում նաև կրունկի շրջանի սալջարդերի և կրունկոսկրի նշված բարձունքների եզրային կոտրվածքների հետևանքով: Կրունկի ներբանային ոսկրախթանի դեպքում մարդիկ գանգատվում են սուր, այրող ցավերից, կրունկի վրա հենվելիս ծակոցի զգացումից: Կանխարգելման նպատակով մշտապես պետք է օրթոպեդիկ միջատակ օգտագործել: Անհրաժեշտ է, որ հողաթափերն ունենան տղամարդկանց համար` մեկ, կանանց համար` երկու սմ ռետինե կրունկներ, որի նպատակը կրունկոսկրի վրա ազդող ուժը նվազեցնելն է

Օրթեզները հիմնականում օգտագործվում են հոդերում ակտիվ շարժումների բացակայության ժամանակ(պարալիչի, մկանային ուժի պակասի դեպքում): Դրանց հիմնական ֆունկցիան է ֆիքսացիան,բեռնաթափումը, ուղղումը և ֆունկցիաների զարգացումը: Օրթեզները լինում են փականքային ևանփականք: 

 

Օրթեզների պատրաստման մեջ օգտագործվում են նոր նյութեր, որոնք ավելի առաձգական են, լավ են պաշտպանում, ավելի դիմացկուն են և բարելավում են կոսմետիկ տեսքը:

Կորսետը պարփակում է իրանը: Նրա եզրագծերը պետք է չճնշեն կրծքագեղձերին և անութափոսերի շրջանում անոթներին և նյարդերին: Կորսետը չպետք է խոչընդոտի շնչառությանը, չպետք է ճնշի ողերի փուշելուններին, զստոսկրի փշերին: Հիվանդին պետք է հնարավորության տա կոնքը 90-95աստիճան ծալված դիրքում նստել, պետք է թույլ տա ողնաշարին որոշակի ճկունություն, ճնշող ուժերը պետք է ազդեն փափուկ հյուսվածքների վրա մեծ մակերեսով: